Ադրիանա Լիման Marc Jacobs-ի նոր բույրի դեմքն է

14:25   10 մայիսի, 2015

Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման դարձել է Marc Jacobs-ի նոր բույրի՝ Decadence-ի դեմքը։

33-ամյա Լիման, որը հայտնի է դարձել Victoria's Secret-ի ցուցադրություններով, նոր, շահավետ պայմանագիր է կնքել։

Այդ մասին Լիման հայտնել է Instagram-ի իր էջում, նաեւ լուսանկար հրապարակել ընկերության նկարահանումների բեքսթեյջից, որտեղ պատկերված է հայտնի մոդելյերի հետ։


Նշենք, որ այս շաբաթ ավելի վաղ կայացած Met Gala 2015-ին Ադրիանա Լիման կարմիր գորգին հայտնվել էր դիզայների պատրաստած զգեստով։

 

Աղբյուրը՝ FGR



© NEWS.am STYLE