45-ամյա Մըրայա Քերին մերկապարի «մասնակից» է դարձել Լաս Վեգասում

10:01   11 մայիսի, 2015

Երգչուհի Մըրայա Քերին գումար  է դրել մերկապարողի տաբատի մեջ։

Ինչպես գիտեք, 45-ամյա աստղը մեկ ամիս անցկացնելու է Լաս Վեգասում, որտեղ ներկայացնելու է իր համերգային ծրագիրը։

Ելույթներից զատ, Մըրայան նաեւ ժամանակ է անցկացնում Վեգասի զվարճանքի վայրերում, որոնցից մեկում դահլիճում հյուրերի շարքում նստած երգչուհուն մերկապարողը հրավիրել է բեմ, եւ Քերին մերկապարի «մասնակից» է դարձել։

Հոլովակից հստակ երեւում է, թե ինչպես է Քերին գումար դնում մերապարողի տաբատի մեջ։

Իսկ ավելի ուշ Instagram-ում երգչուհին գրել է.

«Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես այստեղ հայտնվեցի»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail.



© NEWS.am STYLE