Ո՞ր սննդատեսակներն են ակնեի առաջացման պատճառ դառնում

20:19   16 մայիսի, 2015

Մարդու օրգանիզմում կատարվող գործընթացները արտացոլվում են նրա արտաքին տեսքի վրա։ Օրինակ, մեր օգտագործած այս կամ այն սննդատեսակը կարող է ակնեի (բշտերի եւ պզուկների) առաջացման պատճառ դառնալ։ Ուստի, առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար պետք է վերանայել սննդակարգը։ Կան սննդատեսակներ, որոնք պետք է ուտել ավելի քիչ քանակությամբ, իսկ հնարավորության դեպքում՝ ընդհանրապես հրաժարվել դրանց օգտագործումից։

1. Թեյը եւ սուրճը բշտերի եւ պզուկների առաջացման պատճառներից են, քանի որ դրանք խթանում են կորտիզոլ հորմոնի արտադրությանը, ինչի արդյունքում մաշկն ավելի  հեշտ ու արագ  է գրգռվում եւ յուղոտ դառնում։

2. Կաթնամթերքը (պանիր, կաթ, պաղպաղակ) մեծ տոկոսով յուղայնություն է պարունակում, ինչն էլ նպաստում է ճարպագեղձեր ակտիվ աշխատանքին։

3. Քաղցրավենիքը հակացուցված է։ 
4. Ընկույզը նույնպես երբեմն կարող է ակնեի առաջացման պատճառ դառնալ։
5. Չիպսերը եւ ոչ բնական հյութերը կրկին բացասաբար են ազդում օրգանիզմի վրա։

6. Յուղալի եւ տապակած կերակուրը կարող են նյութափոխանակության խանգարումներ առաջացնել, քանի որ ստամոքս-աղիքային համակարգում այն ամբողջությամբ չի մարսվում։

 

 

Աղբյուրը՝ justlady.ru



© NEWS.am STYLE