Գայթակղության արդյունավետ միջոց. կոշիկներ Casadei-ից

18:30   11 մայիսի, 2015

Casadei-ն իտալական հաջողության պատմություն է, որը կոշիկը վերածել է գայթակղության ամենից արդյունավետ միջոցի: Casadei ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1958 թվականին, երբ Քասադեի ընտանիքն իտալական Սան Մաուրո Մասկոլի քաղաքում՝ Ռիմինիից ոչ հեռու, հիմնադրեց կոշիկի արտադրության Calzaturificio Casadei արհեստանոցը: Ընտանեկան գործը շատ արագ զարգացավ եւ 12 տարի անց ընդլայնեց բիզնեսի աշխարհագրությունը եւ սկսեց արտադրանքը վաճառել Եվրոպայի այլ երկրներում եւ նույնիսկ Ամերիկայում:

Casadei-ը դարձավ Իտալիայի ճանաչված խորհրդանիշերից մեկը, երբ Իտալիայի ազգային փոստը 2004 թվականին Casadei-ից կոշիկների պատկերով նամականիշ թողարկեց:

Իտալական հայտնի Casadei ապրանքանիշի կոշիկը սեքսուալության եւ շքեղության խորհրդանիշ է: Ինքնատիպ «Blade» կրունկը, որը բառացիորեն նշանակում է «սայր», Casadei-ի առանձնահատուկ գիծն ու սուր ծայրերով շքեղ կոշիկների առանցքային մասնիկը դարձավ:

Գերնորաձեւ Blade մոդելը Casadei-ից, անկասկած, ժամանակակից նոր դասական է դարձել:

Այս կոշիկն աստղերի ֆավորիտն է դարձել. Վիկտորիա Բեքհեմը, Քեմերոն ԴԻասը, Ջենիֆեր Լոպեսը, Եվա Լոնգորիան, Ջեսիկա Ալբան եւ Քիմ Քարդաշյանն արդեն սեր են խոստովանել այս մոդելին: Այս շքեղ կարմիր կոշիկը մաքուր գծերի եւ անբիծ ձեւի միախառնում է: Այն ծանրաբեռնված չէ ավելորդ մանրուքներով, դիզայնն արված է մինիմալիստական եղանակով. կոշիկը նրբագեղության եւ սեքսուալության մարմնավորում է: Բարակ բարձր կրունկը կերպարին կանացիություն եւ թեթեւություն են հաղորդում:

Վիճակագրության համաձայն, տղամարդկանց ուշադրությունը գրավում են բարակ բարձր կրունկով սուր քթով կոշիկները, քանի որ հենց նման կոշիկով է կանացի ոտքը շքեղ ու գայթակղիչ տեսք ունենում: Casadei-ն շքեղ կանանց համար նախատեսված կոշիկ է, որոնց ոճը լի է անկրկնելի զգայնությամբ:

Նյութը՝ 100% թավշակաշի,

Կրունկի բարձրությունը՝ 13 սմ:

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա



© NEWS.am STYLE