Alexander McQueen-ը նոր հավաքածու է առաջարկում (ֆոտո)

22:37   10 հունվարի, 2013

Լոնդոնում կներկայացվի Alexander McQueen հանրահայտ բրենդի տղամարդու հագուստի աշուն-ձմեռ 2013 սեզոնի նոր հավաքածուն։ Նոր հավաքածուի մեջ դիզայներները շեշտադրել են տղամարդկային ֆակտուրան։

Զանգվածային կոշիկներ, ժակարդե ժիլետներ, մետաքսե տնային խալաթներ ու ծաղկավոր կիմոնո, կոստյումներ ու մեծ չափի վերարկուներ, վառ գույնի տաբատներ. նման հագուստով Alexander McQueen –ի մոդելները նման են 70-ականների կինոգանգստերներին կամ հարուստ մաֆիոզիների, հաղորդում է Fashiontime.ru-ն։ Կերպարի ավարտական շտրիխ են դարձել մանեկենների հարթ սանրված մազերն ու գունատ դեմքը։ Հետաքրքիր է, որ հավաքածուի առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են Ինտերնետում, այն դեպքում, երբ Լոնդոնի նորաձեւության շաբաթը տեղի է ունենալու փետրվարին։



© NEWS.am STYLE