Ռեստորանների եւ հյուրանոցների գիդ : Lower Slaughter Manor

15:10   12 մայիսի, 2015

Լոուեր Սլոթերը անգլիական գեղատեսիլ, հնամենի, քարակոփ շենքերով լի գյուղ է, որտեղ գտնվում է նաեւ հիանալի ուտեստներով հարուստ «Lower Slaughter Manor» շքեղ հյուրանոցը: Հենց այս հյուրանոցի մասին էլ պատմելու ենք ձեզ։

Լոուեր Սլոթերը համարվում է Անգլիայի ամենահին եւ գեղեցիկ գյուղերից մեկը, որը նաեւ մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։

«Lower Slaughter Manor» հյուրանոցը գտնվում է Warwickshire (Ուորքշիր) կոմսության հենց սրտում։

photo by lowerslaughter.co.uk

17-րդ դարում կառուցված պատմական այս կալվածատունը շքեղ ինտերիերի, անգլիական ավանդական հմայքի եւ հարմարավետ մթնոլորտի համադրություն է։ Այստեղ ամեն առարկա իր արժեքն ու բովանդակությունն ունի։

photo by hotelsthatwerenot.com

Հյունարոցի յուրաքանչյուր սենյակը զարդարում են արվեստի գործեր եւ հնաոճ իրեր, որոնց գեղեցկությունը հարմարավետ ու մեղմ մթնոլորտ է ստեղծում շուրջբոլորը։

Հյուրանոցում մատուցվող տաք եւ սառը ուտեստները, ապուրներն ու աղանդերը, ասես արվեստի գործ լինեն, իսկ առաջարկվող գինիների տեսականին խնամքով ընտրված է բարձրաճաշակ հաճախորդների համար։

photo by bookeder.com

Ես ճաշակել եմ «Loch Duart salmon» ուտեստը՝ վասաբիով եւ մեղրով սոուսով սաղմոնի ֆիլե։ Իսկ որպես խավարտ մատուցվում է սոյայի աղցան եւ անկրկնելի դոնդող։ 

 

photo by lowerslaughter.co.uk

Այս ֆանտաստիկ ուտեստը ոչ միայն համային, այլեւ գեղագիտական հաճույք կպատճառի ցանկացած հաճախորդի։

Ես անպայման վերադառնալու եմ Լոուեր Սլոթեր։



© NEWS.am STYLE