Ռիհանան Լեոնարդո դի Կապրիոյի հե՞տ է զվարճացել գիշերային ակումբում

12:02   14 մայիսի, 2015

Ռիհանայի եւ Լեոնարդո դի Կապրիոյի սիրավեպի մասին ասեկոսեները դեռ չեն մարել համաշխարհային մամուլում։ Կրկին լուրեր են տարածվել, որ Ռիհանան եւ Դի Կապրիոն միասին են։

Երեկ Ռիհանան գնացել է Նյու Յորքի «Up & Down» ակումբ, որտեղ ըստ որոշ աղբյուրների՝ զվարճացել է նաեւ Լեոնարդո դի Կապրիոն։ Սակայն պապարացիներին այդպես էլ չի հաջողվել նրանց միասին «բռնացնել»։


Բացի 27-ամյա Ռիհանայից, ակումբում հայտնվել է նաեւ Մայլի Սայրուսը, ով ներկայացել է սպորտային ոճի հագուստով եւ մարիխուանայի տերեւի պատկերով գլխարկով։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE