Մայլի Սայրուսը կիսամերկ է բեմ բարձրացել

12:03   15 մայիսի, 2015

Էպատաժային երգչուհի Մայլի Սայրուսը կրկին սկանդալային ելույթ է ունեցել։ 22-ամյա հայտնի աստղը կիսամերկ է բարձրացել Նյու Յորքի Adult Swim Upfront Party-ի բեմ եւ զարմացրել բոլորին։


Հիշեցնենք, Մայլի Սայրուսը, ով վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել Զոյի Կրավիցի հետ, հիմնադրամ է բացել երիտասարդ անօթեւանների ու նույնասեռականների համար։ Հիմնադրամը կոչվում է «Happy Hippie» (Ուրախ Հիփի)։ Ի դեպ, Սայրուսը նախկինում նույնպես անդրադարձել է անօթեւանների եւ ԼԳԲՏ դեռահասների խնդրին։ 2014թ-ին նա անօթեւան Ջեսի Հելթի հետ ներկայացել էր MTV Video Music Awards-ին՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով այս մարդկանց խնդրի վրա։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX



© NEWS.am STYLE