Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը

10:04   15 մայիսի, 2015

Լոս Վեգասում 89 տարեկանում մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը, հայտնել է ABC News-ը։

Ավելի վաղ լեգենդար բլյուզ-երաժիշտը տեղափոխվել էր հիվանդանոց շաքարային դիաբետի սրացման պատճառով։

Նշենք, որ Բի Բի Քինգին մեծ ճանաչում են բերել այնպիսի համաշխարհային հիթեր, ինչպիսիք են «3 O'Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» եւ այլն։

Ի դեպ, Բի Բի Քինգը այն առաջին արտիստներից է, ով 1987թ-ին ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ-թանգարանում։ 

 



© NEWS.am STYLE