Իսրայելում սկսել է գործել անորեքսիկ մոդելների դեմ օրենքը

17:36   10 հունվարի, 2013

Իսրայելում սկսել է գործել անորեքսիկ մոդելների դեմ օրենքը։ Ըստ The Wall Street Journal -ի, նոր օրենքի համաձայն այն հրատարակություններն ու բրենդերը, որոնք մշակում են մոդելների լուսանկարները, որպեսզի նրանք ավելի նիհար երեւան, պարտավոր են հաղորդել այդ մասին։ Դրանից բացի, քասթինգ անցնելիս մոդելները պարտավոր են բժշկական տեղեկանքով հաստատել իրենց քաշը, քանի որ ըստ օրենքի մարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսով (հասակի ու մարմնի զանգվածի հարաբերակցությունը) մոդելներին ագելված է նկարահանվել գովազդում։ 

Ավելի վաղ բրիտանական Vogue-ը նույնպես հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով միջազգային ամսագրերին համագործակցել բացառապես այն մոդելների հետ, ովքեր առողջ մարմնով աղջկա իմիջ են ստեղծում։



© NEWS.am STYLE