Ջոնի Դեպը հանուն իր շների կմեկնի Ավստրալիայից

13:05   15 մայիսի, 2015

Հերթական սկանդալը Ջոնի Դեպի անվան շուրջ։ Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոնսը ցանկանում է «քնեցնել» Ջոնի Դեպի շներին։ Նախարար Ջոնսը Դեպին 48 ժամ է տվել, որ հայտնի դերասանը Ավստրալիայից հեռացնի իր շներին։ 

 


The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը հանուն իրենց շների փրկության պատրաստվում են մեկնել Ավստրալիայից:

Աղբյուրը նաեւ նշել է, որ մինչեւ շներին Ավստրալիայից հեռացնելը, տեղական կարանտինային ծառայության աշխատակիցները կարող են հացում ուղարկել Դեպին եւ Հերդին առ այն, թե արդյոք նրանք դիտմամբ են կենդանիներին առանց հատուկ թույլտվության բերել երկիր, թե ոչ։

 

 



© NEWS.am STYLE