Ի՞նչ ուտել չծերանալու համար

19:06   26 մայիսի, 2015

Ցավոք, դեռ չկան այնպիսի սննդատեսակները որոնք կարող են վերջնականապես կանգնեցնել ծերանալու գործընթացը, կնճիռների, բշտերի առաջացումը եւ այլն։

Իսկ ո՞ր մթերքը կարող է օգնել երիտասարդ մնալ եւ խոչընդոտ հանդիսանալ ծերացման համար։

1) Ջուր

Օրական պետք է 2-2.5լ. ջուր խմել. ընդ որում, միրգ, բանջարեղեն ուտելու կամ թեյ, սուրճ խմելու արդյունքում օրգանիզմի ստացած հեղուկը չպետք է հաշվի առնել։ Խոսքը սովորական, մաքուր ջրի մասին է։
2) Գազար բազուկ

Սննդակարգում պետք է ավելացնել գազարի եւ բազուկի օգտագործումը։ Հաճախ գազարով աղցաններ պատրաստեք։

3) Վարսակաշիլա կամ «Հերկուլես»
Ոչ թե պետք է շիլա պատրաստել, այլ պարզապես վարսակի փաթիլները լցնել եռացրած ջրի մեջ։ Կարող եք նաեւ գազար կամ բազուկ ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք խնձոր լցնել։ Իդեալական նախաճաշ պատրաստ է։

4) Կանաչ թեյ

Թարմացնող ըմպելի՞ք եք ցանկանում։ Ուրեմն հիշեք կանաչ թեյի մասին, որը ոչ միայն կօգնի կթարմացնի ձեզ, այլեւ դրականորեն կազդի ձեր դեմքի եւ մարմնի մաշկի վրա։ Կարելի է խմել եւ տաք, եւ սառը վիճակում։

5) Խնձոր

Եթե բեռնաթափման օր է ձեզ մոտ, ուրեմն կարելի է խնձոր ուտել։ Այն ասես ավել լինի, որը մաքրում է օրգանիզմը բոլոր վնասակար նյութերից եւ դրականորեն է ազդում մաշկի գույնի վրա։

Իհարկե, այս սննդատեսակները օգտագործելու ընթացքում չպետք է հրաժարվել մյուսներից։ Բայց ամենակարեւորը չափի զգացումն է։ Եթե մի օր բեռնաթափման օր է, չի կարելի հաջորդ օրը մեկ կիլոգրամ չիպս կամ երշիկեղեն ուտել։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE