Ձիթապտղի յուղ՝ վարսերի խնամքի հիանալի միջոց

19:10   27 մայիսի, 2015

Ձիթապտղի յուղը վարսերն ու գլխամաշկը բնական ճանապարհով սնուցելու եւ խոնավեցնելու հիանալի միջոց է։

Գլխամաշկը խոնավեցնելու եւ թեփի դեմ պայքարելու միջոցներից մեկն էլ հենց ձիթապտղի յուղն է, քանի որ դրա մեջ առկա օգտակար նյութերի միջոցով կարելի է ազատվել թեփ առաջացնող երեւույթներից։

Շատ կանայք ցանկանում են խթանել իրենց մազերի աճը, սակայն արդյունքի հասնելու համար պետք է նախ եւ առաջ սնուցել մազարմատները։ Այս պարագայում անփոխարինելի միջոց է ձիթապտղի յուղը, որը ոչ մի արհեստական եւ վնասակար նյութ չի պարունակում։

Կանոնավոր կերպով ձիթապտղի յուղով դիմակներ պատրաստեք եւ կիրառեք։ Այս դիմակների օգնությամբ ոչ միայն կոսմետիկ ազդեցությունը ակնհայտ կլինի, այլեւ կսնուցվի գլխամաշկը, կվերականգնվի վնասված մազերը եւ կխթանվի վարսերի աճը։

 

 

Աղբյուրը՝ pro-volosy.ru



© NEWS.am STYLE