Իսրայելի մշակույթի օրերը Հայաստանում (ֆոտո)

22:25   15 մայիսի, 2015

Մայիսի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մեկնարկեց Իսրայելի մշակույթի օրերը Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում ներկայացվում է հրեական մշակույթը (Առաջին անգամ 2013 թվականին է եղել):

Համերգին ներկայացվեցին երաժշտական մի շարք համարներ:

«Մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ: Նրանք Հայաստանում առաջին անգամ են եւ տպավորված են շատ: Շատ են հավանել Հայաստանը»,- ասաց հրեական պատվիրակության ղեկավար Մարիա Շալակովան:

Նշենք, որ պատվիրակությունը մայիսի 16-ին եւ 17-ին համերգային ծրագրով կներկայանա նաեւ Վանաձորում եւ Եղեգնաձորում:

 

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE