Ջոնի Դեպի շներն այեւս Ավստրալիայում չեն. երկիրը կարող է հանգիստ շունչ քաշել

18:13   16 մայիսի, 2015

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ավստրալիայում խոսում ու քննարկում են միայն հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպի շների հարցը։ Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոնսը ցանկանում էր «քնեցնել» Ջոնի Դեպի շներին։ Նախարար Ջոնսը Դեպին 48 ժամ էր տվել, որ հայտնի դերասանը Ավստրալիայից հեռացնի իր շներին։ 

Պատճառն այն է, որ Ավստրալիայում կենդանիներին վերաբերող շատ խիստ օրենքներ են գործում։ Առանց նախօրոք եւ հատուկ թույլտվության չի կարելի կենդանիներ բերել երկիր։

Այսօր հայտնի է դարձել, որ Ջոնի Դեպն ու Էբեր Հերդը, հետեւելով Ավստրալիայի իշխանությունների պահանջին, երկրից հեռացրել են իրենց շներին՝ Պիստոլին եւ Բուին։

Աղբյուրը նշել է, որ Ջոնը ստիպված է եղել մեծ տուգանք վճարել եւ բացատրություններ տալ, թե ինչպես է կարողացել առանց հատուկ թույլտվության շներին բերել Ավստրալիա։

 

 

Աղբյուրը՝ Mirror

 



© NEWS.am STYLE