Ռուս հեռուստահաղորդավարուհին բաժանվել է ֆուտբոլիստ ամուսնուց

15:15   17 մայիսի, 2015

Ռուս հեռուստահաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրեւան իր սենսացիոն հայտարարությամբ գրավել է բոլորի ուշադրությունը։ Հայտնի աստղը տեղեկացրել է, որ բաժանվում է իր ամուսնուց՝ ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովից։

Լոպիրեւան Instagram-ում  հայտարարել է.

«Ես չէի ցանկանա մեկնաբնել մեր անձնական հարաբերությունները, բայց արդեն հազարավոր զանգեր եմ ստացել։ Ես հաստատում եմ, որ ինձ եւ Ֆյոդորին այլեւս ոչինչ չի կապում»,-գրել է Վիկտորիան։



© NEWS.am STYLE