NEWS.am STYLE-ը՝ Վիեննայից. Ավստրիայի մայրաքաղաքը` «Եվրատեսիլ-2015»-ի նախաշեմին. ֆոտո

14:34   18 մայիսի, 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան պատրաստվում է «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին, որի առաջին կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա վաղը՝ մայիսի 19-ին:

«Վիներ Շտադհալե» համերգասրահում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում:

Քաղաքում ամենուր զգացվում է «Եվրատեսիլի» շունչը:

Վիեննայի կենտրոնում հատուկ մրցույթի եւ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների համար մեծ բեմ է տեղադրված:

Այսօր՝ մայիսի 18-ին, այստեղ նորաձեւության մեծ ցուցադրություն է լինելու:

Շուշան Շատիկյան՝ Վիեննայից



© NEWS.am STYLE