«Եվրատեսիլ 2015». Կոնչիտա Վյուրսթը՝ Հայաստանի դրոշն ուսերին

17:01   18 մայիսի, 2015

Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը ներկայացնող Genealogy-ի թիմի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը եւ Ստեֆանի Թոփալյանը կարմիր գորգով անցնելիս հարցազրույց են տվել արտասահմանյան լրատվամիջոցներին։ Այդ ընթացքում Եսայի Ալթունյանը Հայաստանի դրոշով ծածկել է Կոնչիտա Վյուրսթի ուսերը։ 



© NEWS.am STYLE