«Եվրատեսիլ 2015»-ի հեռարձակման հաղորդավարուհին սիրո խոստովանություն է արել Եսայի Ալթունյանին

18:10   18 մայիսի, 2015

Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը ներկայացնող Genealogy-ի թիմի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը եւ Ստեֆանի Թոփալյանը փայլել են կարմիր գորգով անցնելիս։ Մեր ներկայացուցիչները հիացրել են «Եվրատեսիլ 2015»-ի հեռարձակման հաղորդավարուհի Կատարինա Բելովիչին, որն անգամ սիրո խոստովանություն է արել Եսայի Ալթունյանին։

«Ես խենթանում եմ Եսայիի համար։ Ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին։ Նա այնպիսի՜ հմայք ունի»,- հայտարարել է 41-ամյա Կատարինան։



© NEWS.am STYLE