Թեյլոր Սվիֆթ՝ ամենասեքսուալ կինն ըստ Maxim-ի

12:37   19 մայիսի, 2015

Երեկ երեկոյան Թեյլոր Սվիֆթը ութ մրցանակ էր հաղթել Billboards Music Awards 2015-ի ժամանակ։ Իսկ մեկ օր անց հայտնի երգչուհին Maxim ամսագրի կողմից արժանացել է ամենասեքսուալ կին տիտղոսին։

«Այնքան հաճելի է։ Կարելի է ասել, որ հիանալի հաճոյախոսության եմ արժանացել։ 2015թ-ը ինձ համար լավագույն տարին էր։ Ես հպարտ եմ իմ բոլոր ձեռքբերումներով», - ասել է երգչուհին։ 

Նախորդ երկու տարիներին այս տիտղոսին արժանացել էին Քենդիս Սվեյնփոլն ու Մայլի Սայրուսը։

Քենդիս Սվեյնփոլ 

Մայլի Սայրուս



© NEWS.am STYLE