Wiwibloggs-ի քվեարկությունը. Հայաստանը վեցերորդ տեղով կհայտնվի եզրափակչում

11:32   19 մայիսի, 2015

Մարտի վերջին Wiwibloggs կայքը քվեարկություն էր հայտարարել՝ պարզելու համար, թե ո՞ր երկրների ներկայացուցիչները կհայտնվեն եզրափակչում։ Քվեարկությանը մասնակցել է 63000 օգտատեր։ Genealogy-ին 4.782 ձայնով գրվել է վեցերորդ տեղը։ Քվեարկության արդյունքներով առաջատար հնգյակում հայտնվել են Ալբանիան, Բելգիան, Ռուսաստանը, Էստոնիան եւ Վրաստանը։

1. Ալբանիա – Էլհաիդա Դանի, «I'm Alive»

2. .Բելգիա – Լոիկ Նոթե, «Rhythm Inside»

3. Ռուսաստան – Պոլինա Գագարինա, «A Million Voices»

4. Էստոնիա – Էլինա Բորն եւ Ստիգ Ռաստա, «Goodbye to Yesterday» 

5. Վրաստան – Նինա Սուբլաթի 

6. Հայաստան – Genealogy, «Face the Shadow»,

7. Հունաստան – Մարիա-Ելենա Կիրիակու, «One Last Breath»

8. Ռումինիա –  Voltaj, «De la capăt»

9. Նիդեռլանդներ – Տրեկմտյե Օստերհեյս, «Walk Along»

10. Սերբիա –Բոյանա Ստամենով, «Beauty Never Lies»

11. Բելառուս – Յուզարի եւ Մայմունա, «Time»

12. .Մակեդոնիա – Դանիել Կայմակոսկի, «Autumn Leaves»

13. Դանիա – Anti Social Media, «The Way You Are»

14. Հունգարիա – Boggie, «Wars for Nothing»

15. .Ֆինլանդիա – Pertti Kurikan Nimipaivat, «Aina mun pitää»

16. Մոլդովա – Էդուարդ Ռոմանյուտա, «I Want Your Love»

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կմեկնարկի այսօր երեկոյան Վիեննայի «Վիներ Շտադթհալե» համերգասրահում։ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։ Նշենք, որ մրցույթի հեռարձակումը կարելի է դիտել այսօր ժամը 23։00-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։



© NEWS.am STYLE