Ռիհանան՝ Dior-ի մինի-ֆիլմում

15:10   19 մայիսի, 2015

Ռիհանան հայտնվել է հանրահայտ Dior ապրանքանիշի՝ թվով չորրորդ մինի-ֆիլմում։ «Secret Garden» խորագիրը կրող ֆիլմաշարի նոր հոլովակը հրապարակվել է բրենդի Youtube-ի պաշտոնական ալիքում։

«Նկարահանումների ժամանակ Ռիհանան գիտեր, թե ինչպես է պետք աշխատել Վերսալում։ Նա շատ նրբագեղ է, եւ մենք միանգամից նկատեցինք դա։ Նա կարող է երբեմն անկանխատեսելի եւ անսպասելի քայլեր անել, ինչը մեզ շատ է դուր գալիս։ Այդպիսինն է էությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է Christian Dior նորաձեւության տան նախագահ Սինդի Թոլեդանոն։

 

 

Աղբյուրը՝ Vogue

 



© NEWS.am STYLE