Եվրատեսիլ 2015. «Վիվառոյի» բուքմեյքերների կարծիքը

12:42   19 մայիսի, 2015

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է տարվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը՝ Եվրատեսիլ 2015-ը:

Այս տարի հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ էլ ավելի մեծ է, քանզի հայտնվել է առաջին ոչ եվրոպական մասնակիցը՝ Ավստրալիան, իսկ Կիպրոսը, Չեխիան և Սերբիան վերադարձել են պայքարի՝ մասնակիցների թիվը հասցնելով 40-ի: Բնականաբար՝ Վիվառոն չէր կարող անտարբեր անցել այս միջոցառման կողքով, և առաջարկում է կատարել խաղադրույքներ:

Երկու կիսաեզրափակիչը տեղի կունենան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 23-ին:

Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի 7 մասնակիցներին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, ընդունող երկիր Ավստրիայի և նորեկ Ավստրալիայի ներկայացուցիչներին կմիանան ևս 19 մասնակիցներ, ովքեր կհաղթահարեն երկու կիսաեզրափակիչ փուլերի արգելքները:

Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացել է հատուկ առաքելությամբ՝ հավաքելով հայորդիների ողջ աշխարհից և ձևավորելով Geneology խումբը, որը կներկայացնի Face the Shadow երգը: Մերոնք առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու երկրորդը, ու թեև Դուք չեք կարող քվեարկել նրանց օգտին, սակայն կարող եք խաղադրույք կատարել նրանց հաղթանակի վրա Վիվառոյում՝ 101,00 գործակցով: Ըստ Վիվառոյի՝ այս տարի հաղթելու մեծ շանսեր ունեն Շվեդիայի (2,75), Իտալիայի (3,75) և Ավստրալիայի ներկայացուցիչները (6,50), բարձր են գնահատվում նաև Էստոնիայի (11,00), և Ռուսաստանի (10,00) մասնակիցների հնարավորությունները:

Կատարեք խաղադրույքներ Վիվառոյի կայքում:



© NEWS.am STYLE