«Եվրատեսիլ 2015». հայկական SINOIAN նորաձեւության տունը՝ «Fashion for Europe» շքեղ շոուին Վիեննայում

13:07   19 մայիսի, 2015

«Եվրատեսիլ 2015»-ի մասնակից երկրներից ժամանած դիզայներական տարբեր ապրանքանիշներ ներկայացրել են իրենց հավաքածուները Վիեննայում կազմակերպված «Fashion for Europe» շքեղ ցուցադրության ժամանակ։

Երեկ՝  «Եվրատեսիլ 2015»-ի առաջին կիսաեզրափակչի նախօրեին, կայացած շոուին մասնակցել են Lena Hoschek (Ավստրիա), Atelier Michalsky (Գերմանի), Ivana Helsinki (Ֆինլանդիա), Calzedonia (Իտալիա), SINOIAN (Հայաստան) եւ շատ այլ բերենդներ։

Նշենք, որ շոուի վերջում «The Bad Powells» խումբը լեգենդար երաժիշտներ Թոմաս Ֆորսթների եւ «Mess Revue» դուետի աջակցությամբ ներկայացրել է նախորդող 60  տարիների հաղթող մասնակիցների երգերը։

 

Աղբյուրը՝ wien.info



© NEWS.am STYLE