«Եվրատեսիլ 2015». Genealogy խմբի փայլուն ելույթը

23:22   19 մայիսի, 2015

Քիչ առաջ Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ է ունեցել երկրորդ համարի ներքո։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ավստրիայում կայացել է ժյուրիի քվեարկությունը, որի արդյունքները կազմելու են վերջնական միավորների 50 տոկոսը։ Հայաստանի ազգային ժյուրիի անդամներ Արամ MP3-ն, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արեւիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը եւ Լեյլա Սարիբեկյանը նույնպես գնահատել են մասնակիցների ելույթները։ 



© NEWS.am STYLE