Երեւանում բացվել է «Հայաստան. չտրորված արահետներով» լուսանկարչական ցուցահանդեսը

01:07   11 հունվարի, 2013

Յուրօրինակ լուսանկարչական ցուցահանդես է բացվել Երեւանում: Լուսանկարիչ պեյզաժիստ Հայկ Մեքոնյանը «Գրին Բին» սրճարանում հայ հանդիսատեսի դատին է ներկայացրել իր աշխատանքները:

«Իմ մուսան բնությունն է: Այն ուղղորդում է ինձ դաշտերով ու լեռներով: Իհարկե, ամեն երկրի բնություն իր տեսակի մեջ լավն է, բայց ինձ ամենից շատ ոգեշնչում է Հայաստանի բնությունը»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկ Մելքոնյանը:

Լուսանկարիչը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ նույնպես ցուցահանդեսում ներկայացրել է իր աշխատանքները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսը շատ լավ է անցել եւ շատ այցելուների մոտ ցանկություն է առաջացել անպայման այցելել Հայաստան եւ իրականում տեսնել հայաստանյան բնության գեղեցկությունը:

Լուսանկարներն, ի դեպ, կարելի է գնել, իսկ գները բոլորովին էլ բարձր չեն, դրանց մեծամասնությունը կարելի է գնել ընդամենը 13 հազար դրամով:

 

Տեքստ։ Անահիտ Գրիգորյան /NEWS.am STYLE

Ֆոտո։ Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE