Իրինա Շեյքի եւ Բրեդլի Կուպերի բուռն սիրավեպը

14:37   20 մայիսի, 2015

29-ամյա սուպեր մոդել Իրինա Շեյքի եւ հոլիվուդյան 40-ամյա դերասան Բերդլի Կուպերի սիրավեպը նոր ընթացք է ստանում։ Մինչ ռուս մոդելը մասնակցում էր Կաննի 68-րդ փառատոնի շրջանակներում կայացած «Վարձկանը» ֆիլմի պրեմիերային, իսկ Բրեդլին նկարահանվում էր նոր ֆիլմում, EOnline-ը որոշ տեղեկություններ է պարզել զույգին մոտ կանգնած աղբյուրից։

«Այժմ Շեյքը եւ Կուպերը միասին են անցկացնում իրենց ազատ ժամանակը։ Երբ նրանք միասին են, չեն կարողանում հեռանալ իրարից։ Բրեդլին կարծում է, որ Իրինան հրաշք կին է։ Իրինան նույնպես հիացած է Կուպերով, որը շատ պարզ ու հասարակ մարդ է։ Մոդելը նաեւ կարծում է, որ Բրեդլին տաղանդավոր դերասան է։ Նրանք շատ երջանիկ են միասին»,-ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE