«Եվրատեսիլ 2015». Ի՞նչ է խորհրդանշում Genealogy-ի բեմադրությունը

19:36   20 մայիսի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի քվեարկության արդյունքներով Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը դուրս է եկել եզրափակիիչ: Խմբի ֆեյսբուքյան էջում այսօր հաղորդագրություն է տեղադրվել, որում գրված է եվրատեսիլյան ելույթի բեմադրության մասին.

«Մութ անտառ է, որտեղ մեր մասնակիցները հայացքով լույս են փնտրում... Հայ ժողովուրդն էլ, անցնելով պատմության դժվարին քառուղիներ, փնտրում է այդ լույսը... Ուժեղ քամի, փոթորիկ, որը խորհրդանշում է մեր պատմության դաժան դրվագները... Բայց, չնայած բոլոր դժվարություններին, ծառը մնում է կանգուն, ինչպես հայն է ՝ամուր, միասնական... Ոչ մի քամի չի կարող մեզ տեղահան անել և կտրել մեր արմատներից... Իսկ վերջին դրվագը խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված 13 միլիոն հայերին...»:



© NEWS.am STYLE