Թամար Կապրելյանը՝ Eurovision's Next Top Model 2015-ի առաջատար. ֆոտո

11:03   21 մայիսի, 2015

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy-ի խմբից Թամար Կապրելյանը հավակնում  է դառնալ Wiwibloggs-ի՝ Eurovision's Next Top Model 2015-ի հաղթող:

Կայքը յուրաքանչյուր տարի մրցույթի մասնակից կանանցից առաջադրում է թեկնածուներ, որոնց համար առցանց քվեարկություն է ընթանում: Առաջադրված 16 գեղեցկուհիներից Թամար Կապրելյանն առայժմ առաջին տեղում է:

Ի դեպ, բացի Թամարից, առաջադրվել են նաեւ Genealogy-ի մյուս աղջիկները: Wiwibloggs-ում քվեարկությունը բաց է մինչեւ հունիսի 2-ը: 



© NEWS.am STYLE