Քեթի Հոլմսը լուսանկարվել է Bobbi Brown-ի համար (ֆոտո)

11:42   11 հունվարի, 2013

Հանրահայտ դերասանուհի ու մոդել Քեթի Հոլմսը հայտնվել է Bobbi Brown բյութի-բրենդի լուսանկարներում։ Չնայած Քեթիի լուսանկարվելու համաձայնությունը բրենդը ստացել էր դեռեւս սեպտեմբերին, այս գովազդային արշավի առաջին լուսանկարն Ինտերնետում նոր է հայտնվել։

Ըստ Fashiontime.ru -ի, բյութի-արդյունաբերության մեջ սա որպես մոդել Քեթիի առաջին փորձն է։ Բանն այն է, որ նախկինում Քեթին երեւում էր հագուստի բրենդների լուքբուքերում, ինչպիսիք են Miu Miu –ն ու Ann Taylor-ը։ Իր հերթին, Bobbi Brown-ը նախկինում հայտնի մարդկանց մասնակցությամբ գովազդներ չի արել։

«Bobbi Brown-ի կոսմետիկ միջոցները հեշտ է օգտագործել, գունային գաման հավակնոտ չէ ու բնական է, իսկ կարեւորը՝ այս կոսմետիկան չի զգացվում մաշկի վրա», – նշել է Քեթի Հոլմսը՝ ավելացնելով, որ գոհ է համագործակցությունից, քանի որ միշտ էլ համակրել է Bobbi Brown-ի այն փիլիսոփայությունը, որ կոսմետիկան կնոջն օգնում է ընդգծել իր գեղեցկությունն ու ավելի վստահ զգալ։



© NEWS.am STYLE