Կանն 2015. amfAR Cinema Against AIDS Gala-ին 12 միլիոն դոլարով վաճառվել է Ջեֆ Կունսի աշխատանքը

14:04   22 մայիսի, 2015

Բացի կինոպրեմիերաների ցուցադրությունից, Կաննում նաեւ բարեգործական միջոցառումներ են կազմակերպվում։ Նման երեկույթներից մեկը՝ amfAR Cinema Against AIDS Gala-ը, անցկացվել է երեկ երեկոյան։ Միջոցառման ընթացքում հավաքված միջոցները ուղղվելու են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։

Արդեն խոսել ենք, թե ովքեր էին ներկա այս բարեգործական ակցիային, իսկ այժմ անդրադառնանք աճուրդի ժամանակ վաճառված ապրանքներից մեկին։

Աճուրդի ժամանակ 12 միլիոն դոլարով վաճառվել է ամերիկյան հայտնի նկարիչ Ջեֆ Կունսի «Coloring Book» աշխատանքը, որն այժմ համարվում է ժամանակից նկարչության ամենաթանկարժեք ստեղծագործություններից մեկը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE