Chanel-ը Դալաս է տեղափոխվում

22:39   12 հունվարի, 2013

Chanel նորաձեւության տան հաջորդ՝ «Metiers d'Art» ցուցադրությունը տեղի կունենա ամերիկյան Դալասում, հաղորդում է Fashiontime.ru-ն։ Բրենդի քրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը նշել է. «Գիտեք, ինչո՞ւ եմ ընտրել Դալասը։ Առաջին հերթին, քանի որ սիրում եմ Թեքսասը։ Այլ պատճառ էլ կա։ Երբ նորաձեության տունը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո վերսկսեց իր աշխատանքը, ֆրանսիական մամուլը մոլեգնեց, եւ միայն ամերիկացիներն աջակցեցին»։

«Առողջ մրցակցությունից լավ բան չկա։ Եթե այն չկա, քնում ու մտածում ես, որ հաջողությունը ձեռքերումդ է, եւ այն ինչ անում ես, քեզ տրված է վերեւից։ Սակայն մեր արդյունաբերության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում, եւ հենց դա եմ սիրում նորաձեւության մեջ», - ավելացրել է Լագերֆելդը՝ շոշափելով հայտնի դիզայներներ Ռաֆ Սիմոնսի ու Էդի Սլիմանի հետ մրցակցության թեման։



© NEWS.am STYLE