NEWS.am STYLE-ը՝ Վիեննայից. «Մինչեւ վերջին պահը ես կարծում էի, որ կհաղթի Ռուսաստանը կամ Իտալիան». «Եվրատեսիլ-2015»-ի հաղթող Մոնս Սելմերլյով

10:01   24 մայիսի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015» մրցույթի եզրափակիչ փուլը, որում հաղթող է ճանաչվել Շվեդիան:

Համերգից անմիջապես հետո Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը հանդիպել է լրագրողների հետ եւ կիսվել իր զգացմունքներով: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինձ մի քանի վայրկյան պետք եղավ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ Մինչեւ վերջին պահը ես կարծում էի, որ կհաղթի Ռուսաստանը կամ Իտալիան»,-նշեց Մոնսը եւ երգից մի հատված կատարեց:

Շուշան Շատիկյան՝ Վիեննայից



© NEWS.am STYLE