Ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելեւի կատակը «Եվրատեսիլ»-ի եթերում «ցնցել է» համացանցը

11:02   25 մայիսի, 2015

Ավարտվեց «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը, որում 365 միավորով հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը։ Հայաստանը զբաղեցրեց 16-րդ տեղը։ 

Հեռուստադիտողները, որոնք հետեւել են մրցույթի ուղիղ հեռարձակմանը, հավանաբար հիշում են ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելեւի կատակը «Եվրատեսիլ»-ի եթերում։

32-շոումենը Ռուսաստանի միավորները հայատարարելիս ասել է, որ Ռուսաստանն իր 12  միավորը տալիս է․․․ Ռուսաստանին։ Այս կատակը բարձր է գնահատվել ԱՊՀ երկրներում եւ Եվրոպայում։ Օգտատերերը առանձնացրել են Դմիտրիի խոսքերը եւ հոլովակը տարածել համացանցում։



© NEWS.am STYLE