Ռեստորանների եւ հյուրանոցների գիդ. «Pizza Pi»

12:40   25 մայիսի, 2015

Պիցցան իտալական խոհանոցին պատկանող ուտեստ է, որի հիմքում պանրով եւ լոլիկի մածուկով պատված խմորն է։ Մնացած բաղադրիչներն ընտրվում են ըստ ճաշակի. կարելի է օգտագործել սունկ, խոզապուխտ, երշիկ, բանջարեղեն, ծովամթերք կամ պանրի տարբեր տեսակներ։

Առաջին անգամ պիցցայի մասին հիշատակել է Մարկոս Գաբիոս Ապիցիոսը մ.թ.ա 1 դարում։ Հին հռոմեացի գուրմանը պիցցայի բաղադրատոմսերի «նախնիների» մասին գրել է իր գրքերից մեկում։

Ի դեպ, «Pizza» բառը բավականին վիճելի ծագում ունի։ Ոմանք պնդում են, որ այն ծագել է «piazza» կամ «piatto» («հրապարակ» կամ «ափսե») բառերից, մյուսները կարծում են, որ դրա հիմքում «pizzicare» իտալական բառն է, որը նշանակում է «կծու»։

Այսօր գոյություն ունի պիցցայի ավելի քան երկու հազար տեսակ, բայց իհարկե, նեոպոլիտանական պիցցան յուրահատուկ է եւ անկրկնելի։ Չնայած պիցցան իտալական կերակուր է, բայց այն առավել լայն տարածում է գտել Ամերիկայում հայտնվելուն պես։

Մոսկվայում լինելիս պիցցա փորձելու համար խորհուրդ ենք տալիս գնալ «Pizza Pi» սրճարանների ցանց, որտեղ կարելի է համտեսել իսկական նեապոլիտանական պիցցա՝ պատրաստված փայտե վառարանի մեջ։ Դուք իսկապես կվայելեք ռեհանի եւ պարմեզան պանրի բույրը, իսկ միջերկրածովյան ոճի ինտերիերն ու իտալական երաժշտությունը մոռացության կմատնեն մոսկովյան աղմկոտ միջավայրը։

 

 

 



© NEWS.am STYLE