Քիմ Քարդաշյանի քույր Քենդալ Ջեներ եւ Լյուիս Հեմիլթոն. նոր սիրավե՞պ

15:10   26 մայիսի, 2015

Քարդաշյան-Ջեներ ընտանիքը չի կարող անուշադրության մատնվել։ Համացանցում ժամեր առաջ էին տարածվել Քենդալ Ջեների նոր լուսանկարները, որոնցում փորձում են համբուրել հայտնի մոդելին եւ հպվել նրա կրծքին։ 

Իսկ այժմ լուրեր են տարածվել, որ աղջիկը սիրավեպ է սկսել «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։

Կաննի կինոփառատոնի ընթացքում բոլորը խոսում էին այն մասին, որ Նիկոլ Շերզինգերի նախկին ընկերը սիրային հարաբերություններ է սկսել Կարա Դելեւինի հետ

Բայց այսօր էլ բամբասանքներ են տարածվել, որ Քենդալ Ջեներն է գրավել հմայիչ ավտոարշավորդի սիրտը։ Այս լուրերի պատճառ դարձավ այն փաստը, որ Քենդալ եւ Քայլի Ջեներները Ջիջի եւ Բելլա Հադիդիների, ինչպես նաեւ Հեյլի Բոլդուինի հետ մեկնել էին Մոնակո՝ Հեմիլթոնին սատարելու համար։ Ավելին, Հեմիլթոնի ոսկե շղթան հենց Քենդալի պարանոցին է եղել։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE