Արդիական հարսանեկան զգեստներ Vera Wang-ից հատուկ Սեւ օձի տարվա համար (ֆոտո)

19:44   11 հունվարի, 2013

Հարսանեկան զգեստների դիզայներ Վերա Վոնգը չի դադարում զարմացնել հանդիսատեսին։ Նրա հավաքածուների մեջ երբեք չես տեսնի հարսանեկան ձանձրալի սպիտակ զգեստ։ Դիզայներն ապացուցել է, որ ամենաեւին էլ պարտադիր չէ, որ հարսնացուի զգեստը լինի սպիտակ եւ հաստատատպես չպետք է փոշոտվի զգեստապահարանում։ Հատուկ Սեւ օձի տարվա համար Vera Wang բրենդը թողարկել է մի քանի յուրատեսակ զգեստ։ Vera Wang Bride աշուն-ձմեռ 2012 հավաքածուն նուրբ բեժ ու ածխաքարի երանգներով է, ինչը թույլ է տալիս հարսանեկան զգեստը հագնել ոչ միայն ամուսնության օրը, այլեւ ցանկացած այլ հատուկ դեպքերում. Ամանորը դիմավորելուց սկսած մինչեւ ցանկացած այլ արարողություն։

Հիշեցնենք, որ հարսանեկան զգեստների դիզայներ Վերա Վոնգն անցած սեզոնում իր հավաքածուն կազմել էր ամբողջոին կարմիր գունապնակով։ Մոդելյորը կարծում է, որ հարսնացուն պետք է կուսական մաքուր տեսք չունենա, այլ ընդհակառակը՝ ընդգծի իր սեքսուալությունը։



© NEWS.am STYLE