Աղցանային էքսպրես դիետա

20:14   2 հունիսի, 2015

Առաջարկում ենք բավականին էֆեկտիվ, կարճատեւ դիետա, որի հիմքում բանջարեղենն ու աղցաններ են։ Այս դիետայի օգնությամբ կազատվեք ոչ միայն ավելորդ քաշից, այլեւ օրգանիզմում կուտակված վնասակար նյութերից։

Գազարի օր

Առաջին օրվա թեման գազարն է։ Կարելի է ուտել եւ եփած, եւ թարմ վիճակում։ Գազարի օրը կարելի է նաեւ կիտրոնի հյութ ըմպել։ Գազարը չի կարելի համեմել կամ մայոնեզով ուտել։

Աղցանի օր
Կարելի է անսահմանափակ չափով բանջարեղենային աղցաններ ուտել՝ առանց աղով համեմելու։ Կարելի է բնական քացախ եւ թարմ կանաչի օգտագործել։

Բազուկի օր

Ամենատհաճ օրը։ Պետք է ուտել եփած բազուկ։ Բազուկն ավարտում է օրգանիզմի մաքրելու գործընթացը։

Ցուցում. այս դիետան նախատեսված է միայն ֆիզիկապես առողջ մարդկանց համար։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 

 



© NEWS.am STYLE