Ձեռքի կրեմ-բալզամ

20:04   3 հունիսի, 2015

Տնային պայմաններում կարելի է ձեռքի կրեմ-բալզամ պատրաստել, որը կպաշտպանի ձեռքի մաշկը արտաքին ազդեցությունից, ինչպես նաեւ կսնուցի, կխոնավեցնի եւ կփափկացնի  մաշկը։ Այս կրեմ-բալզամը հիանալի միջոց է  նաեւ ոչ խորը վերքերից ազատվելու համար։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Ավոկադոյի յուղ – 50գր.

Կակաոյի յուղ – 30գր.

Եգիպտացորենի օսլա – 3գր.

Մեղրամոմ – 9գր.

Խորդենու եթերային յուղ – 15 կաթիլ

Նարդոսի եթերային յուղ – 15 կաթիլ

Պատրաստման եղանակը

Հարկավոր է մեղրամոմը, կակոյի եւ ավոկադոյի յուղը տաքացնել, հալեցնել եւ միատարր զանգված ստանալ։ Այնուհետեւ պետք է ավելացնել օսլան ու խառնել։ Ստացված զանգվածը փորք-ինչ սառչելուց հետո արդեն կարելի է լցնել եթերային յուղերը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո կրեմ-բալզամը պատրաստ է։ Այն պետք է լցնել ապակե բանկայի մեջ (ցանկալի է՝ մանրէազերծված)։

 

Աղբյուրը՝ Zdorovie.ru



© NEWS.am STYLE