Գեղեցկուհի Ռիհանան՝ Dior-ի «Secret Garden» մինի-ֆիլմում

11:34   27 մայիսի, 2015

Օրեր առաջ ամերիկյան աստղ Ռիհանան հայտնվել էր հանրահայտ Dior ապրանքանիշի՝ թվով չորրորդ մինի-ֆիլմում։ «Secret Garden» խորագիրը կրող ֆիլմաշարի նոր հոլովակը հրապարակվել էր բրենդի Youtube-ի պաշտոնական ալիքում։

Երեկ Լոնդոն ժամանած երգչուհու մասնակցությամբ մինի ֆիլմն արդեն ամբողջությամբ պատրաստ է եւ հասանելի օգտատերերի համար։

«Խորհրդավորությունն ու ինտրիգան՝ երգչուհու գեղեցկության եւ հմայքի հետ համադրված, հիմք են հանդիսանում «Secret Garden» հոլովակի համար»,- հայտարարել է «Secret Garden»-ի հեղինակ Սթիվեն Քլյայնը։

Ի դեպ, հոլովակում օգտագործված է Ռիհանայի «If Only for a Night» ստեղծագործությունը, որը ընդգրկված է Ռիհանայի նոր «R8» ալբոմում։

 



© NEWS.am STYLE