Քիմ Քարդաշյանին չի հաջողվել արհեստական բեղմնավորում անել

11:13   28 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ու Քանիե Ուեսթը մտադիր են երկրորդ երեխան ունենալ։ Ավելին, վերջերս «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի հերթական էպիզոդներից մեկում 34-ամյա գեղեցկուհին նշել էր, որ Քանիեի հետ 500 անգամ սեքսով է զբաղվում՝ այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։

Իսկ այժմ Քիմին մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ հեռուստաստղը ցանկացել է արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալ։ Շոուի առաջիկա թողարկման (որից հետո շոուն փոքրիկ դադար է վերցնելու) ընթացքում Քիմն անդրադառնալու է հենց այս թեմային՝ նշելով, որ նրան չի հաջողվել արհեստական բեղմնավորում անել։

«Քիմը դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց բազմաթիվ խնդիրներ են առաջացել»,- ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE