Երիտասարդացնող քսուք՝ կոկոսի յուղի հիմքով

20:11   17 հուլիսի, 2015

Բնական բաղադրիչներով պատրաստվող այս քսուքը բավականին նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ դեմքի մաշկին ավելի երիտասարդ տեսք հաղորդելու հարցում։

Ներկայացնում ենք քսուք՝ ցանկացած տեսակի մաշկի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 30գր․ կիտրոնաթթու, 90գր․ ստեարինային թթու, 115գր․ կոկոսի յուղ, 90գր․ մանգոյի յուղ, 230գր․ թորած ջուր, 115գր․ ավոկադոյի յուղ, մոտ տասը կաթիլ խորդենու եւ նարնջի եթերային յուղեր, 25 կաթիլ իլանգ-իլանգի յուղ։

Ջրով լի ապակե տարայի մեջ հարկավոր է տարրալուծել կիտրոնաթթուն եւ տաքացնել լուծույթը։ Մյուս բոլոր բաղադրիչները, բացի եթերային յուղերից, պետք է խառնել մեկ այլ տարայի մեջ եւ տաքացնել մինչեւ լուծվելը։ Տաքացած յուղերի խառնուրդը պետք է հարել՝ աստիճանաբար ավելացնելով եթերային յուղերը եւ կիտրոնաթթուն։ Քսուքը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ փրփուր կառաջանա։ Հաջորդիվ քսուքը հարկավոր է լցնել մանրէազերծ տարայի մեջ, փակել եւ պահել սառնարանում։ Կրեմը պետք է քսել մաքուր փայտիկով կամ բամբակե կտորով։

Աղբյուրը՝ face-building.com



© NEWS.am STYLE