Ժելատինով դիմակ՝ վարսերի համար

19:12   19 հուլիսի, 2015

Եթե ձեր վարսերը յուղոտ են դարձել, կորցրել են իրենց ծավալն ու գրավիչ տեսքը, ուրեմն ժամանակն է զբաղվել դրանց խնամքով: Հետեւաբար, ձեր ուշադրությանն ենք ներակայացնում ժելատինով դիմակներ, որոնք կարելի է կիրառել նաեւ որպես շամպուն: Այս դիմակ-շամպունները պետք է քսել ոչ մաքուր մազերին եւ լվանալ տաք ջրով:

Այսպիսով, առաջին դիմակի պատրաստման համար հարկավոր է երկու ճաշի գդալ ժելատինը լցնել մեկ երրորդի չափով ջրով եւ շամպունով լցված բաժակի մեջ: Բոլոր բաղադիչները խառնելուց հետո ստացված զանգվածը պետք է տաքացնել եւ խառնել այնքան, որ ժելատինը լիովին տարրալուծվի: Այնուհետեւ պետք է կրակն անջատել եւ թողնել, որ դիմակը սառչի: Սառչելուց հետո դիմակն արդեն կարելի է քսել վարսերի վրա՝ տարածելով այն մազերի ամբողջ երկայնքով: Հինգ րոպե անց դիմակը պետք է լվանալ տաք ջրով: Դիմակի ավելցուկը կարելի է պահել սառնարանում:

Ժելատինով եւ մանանեխով պատրաստված դիմակ. մեկ թեյի գդալ ժելատինը հարկավոր է լցնել 50-60մլ. տաք ջրի մեջ եւ թողնել մոտ մեկ ժամ: Ստացված զանգվածը պետք է զտել եւ ավելացնել մեկ թեյի գդալ մանանեխ եւ մեկ ձվի դեղնուց: Դիմակը պատարստ է: Կարելի է արդեն քսել մազարմատներին, տարածել եւ 20 րոպե անց լվանալ տաք ջրով:

 

 

Աղբյուրը՝ krasotavnytri.ru

 

 

 



© NEWS.am STYLE