Ինչպես լոշտակի արմատից պատրաստել քսուք` մազաթափությունը կանխելու համար

20:04   24 հուլիսի, 2015

Լոշտակի արմատը լայն կիրառում ունի բժշկության և կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ:

Քսուքը պատրաստելու համար հարկավոր է.
լոշտակի արմատ` 20գր
ներքին ճարպ` ½ բաժակ
եռացած ջուր` 1 բաժակ

Պատրաստման եղանակը.

Մանրացրած լոշտակի արմատի վրա լցնել եռացած ջուր, թողնել 20-30 րոպե, իսկ հետո եփել մարմանդ կրակի վրա` ծավալը հասցնելով կեսի: Այսինքն, արդյունքում կստանանք ½ բաժակ թուրմ:

Այնուհետև ավելացնել ներքին ճարպը: Թուրմի ջերմաստիճանն այնպիսին պետք է լինի, որ ճարպը հալչի: Եթե հարկավոր է, թուրմը տաքացնել ցածր կրակի վրա:

Այս ամենը տեղափոխել կերամիկական տարայի մեջ, փակել կափարիչով: Կափարիչի և տարայի միջև եղած ճեղքը փակել խմորով:

Ջեռոցը տաքացնել 130-150C և տարան թողնել ջեռոցում 6-8 ժամով: Նշված ժամանակը սպառվելուց հետո սպասել, մինչ տարան և թուրմը կսառչեն` չհանելով տարան ջեռոցից:

Երբ տարան սառչի, կարելի է այն հանել. թուրմը պետք է խտանա: Հնարավոր է հեղուկ առաջացած լինի, հարկավոր է պարզապես թափել այն, իսկ ստացված քսուքը տեղափոխել ապակյա տարայի մեջ:

Այդ քսուքը տարածել մազարմատներին` լվանալուց առնվազն 3 ժամ առաջ: Ավելի լավ արդյունք ստանալու համար կարելի է հագնել ցելոֆանե կամ որևէ այլ տաք գլխարկ:

Նման ջանքեր գործադրելուց հետո ձեր մազերն իրոք կդադարեն թափվել և որակապես կլավանան: Ի դեպ, այն նաև օգտակար է ամրությունը պահպանելու և աճն արագացնելու համար:

Աղբյուրը` - hairsave.ru



© NEWS.am STYLE