Ո՞րն է թթվածնային կոսմետիկան

21:20   19 հուլիսի, 2015

Եթե ցանկանում եք բարելավել ձեր մաշկի վիճակը, ուրեմն պետք է թթվածնով սնուցեք այն։ Հետեւաբար, հարկավոր է օգտագործել թթվածնային կոսմետիկա՝ պրոֆեսիոնալ եւ տնային պայմաններում կիրառության համար։ Դեռեւս 70-ականներին հաջողվել է ստեղծել   ակվաֆտեմ եւ պերֆտորացված ածխաջրածիններ, որոնց օգնությամբ արդեն հնարավոր է քսուքները թթվածնով հարստացնել։  

Թթվածինը նպաստում է մաշկի իմունիտետի եւ տոնուսի բարձրացմանը, ինչպես նաեւ օգնում է պահպանել այն վնասակար նյութերի ազդեցությունից։ Թթվածնային կոսմետիկայի կարիք զգում է ծերացող մաշկը։ Այս կոսմետիկայի օգնությամբ կարելի է ազատվել կնճիռներից եւ ավելի ձիգ մաշկ ունենալ։ Այն նաեւ կարող է օգնել վերքերից եւ վնասվածքներից արագ ազատվելու հարցում։ Արդյունքում մաշկը երիտասարդ եւ գրավիչ տեսք կստանա։

 

 

Աղբյուրը՝ Woman.ru

 

 



© NEWS.am STYLE