Կոսմետիկ միջոցներ՝ գազարի հիմքով

19:10   17 հուլիսի, 2015

Գազարի թարմ քամած հյութը լայնորեն օգտագործվում է դեմքի կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։ Գազարի հյութը կարգավորում է դեմքի գույնը, իսկ պիգմենտային բծերը գրեթե անտեսանելի են դառնում։ Եվ այս ամենը շնորհիվ վիտամին А-ի, որով իսկապես հարուստ է գազարը։

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գազարի հիմքով պատրաստվող երեք դիմակ։

Դիմակ № 1. Մեկ մեծ գազարը հարկավոր է քերիչով անցկացնել եւ մի քիչ տալկ ավելացնել։ Դիմակն արդեն պատրաստ է եւ կարելի է օգտագործել։

Դիմակ № 2. Երեք գազարը պետք է քերիչով անցկացնել, ավելացնել կես ձվի դեղնուց եւ կարտոֆիլի ալյուր։ Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել եւ քսել դեմքին։

Դիմակ № 3. Մեկ գազարը հարկավոր է քերիչով անցկացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ կաթ եւ ստացված զանգվածը քսել մաշկին։


Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE