Դիմակներ՝ կոկոսով պատրաստված

20:09   13 հուլիսի, 2015

Եթե փնտրում եք դեմքի համար նախատեսված անվնաս եւ էֆեկտիվ միջոց, ապա կոկոսով պատրաստված դիմակը հենց ձեզ համար է։ Այն կարելի է կիրառել եւ յուղոտ, եւ չոր մաշկի տեսակների համար։

Անհարժեշտ է կոկոս գնել, լվանալ եւ հյութը լցնել բաժակի մեջ։ Այնուհետեւ պետք է կոկոսի միջուկը առանձնացնել եւ հարել բլենդերի մեջ (կամ քերիչով անցկացնել)։ Դիմակի պատրաստման համար հարկավոր է երեք ճաշի գդալի չափով կոկոսի միջուկ։

Հաջորդիվ անհրաժեշտ է պատառաքաղի օգնության տրորել բանանը եւ խառնել կոկոսի միջուկի մեջ։ Դիմակը պատրաստ է։ Դիմակը քսելուց եւ 10-15 րոպե սպասելուց հետո կարելի է արդեն տաք ջրով լվանալ դեմքը։ Ի դեպ, վերջում ոչ մի քսուք պետք չէ օգտագործել։

 

 

Աղբյուրը՝ Naturalmask.ru



© NEWS.am STYLE