Նիքի Մինաժ. «Ես միշտ օրգազմ եմ պահանջում. բոլոր կանայք պետք է պահանջեն դա»

12:11   30 մայիսի, 2015

Հայտնի ռեփեր Նիքի Մինաժը հայտնվելու է Cosmopolitan ամսագրի հուլիսյան համարում։ Բացի լուսանկարվելուց, երգչուհին նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ խոսել սեքսի մասին։

«Ես միշտ օրգազմ եմ պահանջում։ Կարծում եմ՝ բոլոր կանայք պետք է պահանջեն դա։ Ես ծանոթ ընկերուհի ունեմ, որը երբեք օրգազմ չի ստացել։ Սա կտոր-կտոր է անում իմ սիրտը. այդպես նորմալ չէ։ Ես անգամ նրան ցույց եմ տալիս, թե ինչ եւ ինչպես պետք է անել՝ օրգազմի հասնելու համար։ Ես նրան դիրքեր եմ ցույց տալիս, ասում եմ. «այս դեպքում, այսպես է պետք անել, մյուս դեպքում՝ այնպես։ Բայց նա ասում է, որ իրեն դուր է գալիս ոչինչ չանել եւ հաճույք ստանալ։ Ինձ նույնպես, բայց այդ պարագայում օրգազմի հավանականությունը 50/50 է»,- իր փորձով կիսվել է Նիքին։



© NEWS.am STYLE