Ինչո՞ւ են բաժանվել Բիբերն ու Գոմեսը

17:38   12 հունվարի, 2013

Այսօրվա դեռահասների կուռք, դերասանուհի ու երգչուհի Սելենա Գոմեսն ինքն է եղել 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերից բաժանվելու նախաձեռնողը։ 20-ամյա աստղը չկարողացավ հաշտվել փոփ-երգչի չափազանց պահանջկոտության ու մանկական պահվածքի հետ, Celebrity Gossip –ին հղում անելով՝ հայտնում է «7 օր» ամսագիրը։Անընդհատ վիճող ու կրկին միացող զույգն այս անգամ վերջնականապես բաժանվել է Նոր տարվա նախոօրեին Մեքսիկայում հանգստանալիս։

«Ջասթինը սուպերպահանջկոտ է, եւ Սելենայի հետ իրեն մեծ երեխայի նման է պահում։ Նա դժվարությամբ է իսկական ընկերներ գտնում, նախընտրում է անծանոթ մարդկանց ուշադրությանն արժանանալ եւ չի հասկանում, թե ինչպես է վիրավորում Սելենային։ Սելենան չէր զգում, որ Ջասթինը հարգանքով է վերաբերում իրենց հարաբերություններին։ Նա անընդհատ աղջկան անհարմար դրության մեջ էր գցնում՝ այլ աղջիկների հետ հայտնվելով։ Սելենան կարող էր սուպերխանդոտ դառնալ», - հաղորդել է երիտասարդ աստղի ընկերներից մեկը։



© NEWS.am STYLE