Քիմ Քարդաշյանը կրկին հղի է

10:05   1 հունիսի, 2015

Ամերիկյան հայտնի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի հերթական էպիզոդի անոնսում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր քրոջը՝ Քլոեին, հայտնում է, որ երեխայի է սպասում։

«Ես հենց նոր արյան հետազոտության պատասխանները ստացա։ Ես հղի եմ»,-հայտարարել է  Քիմը։

Նշենք, որ նախկինում Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել էր, որ ինքն ու Քանիե Ուեսթը մտադիր են երկրորդ երեխան ունենալ։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի առաջնեկ Նորթը ծնվել է 2013-ին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE